National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.02.2023
Համաձայնագրի վավերացման դեպքում Հայաստանում արտադրված ապրանքը Սինգապուր ներմուծվելու է առանց ներմուծման մաքսատուրքի. ՀՀ էկոնոմիկայի նախարար
1 / 8

«Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ պայմաններ փոխադարձ առեւտրային հարաբերությունների զարգացման ու տնտեսական համագործակցության խթանման համար: Վերոնշյալ համաձայնագրի վավերացման հարցը քննարկվել է ԱԺ փետրվարի 10-ի նիստում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կողմերի սակագնային պարտավորությունների մասով արձանագրել է, որ ԵԱՏՄ պարտավորություններով ամրագրված անվանացանկը պարունակում է 12.229 ապրանք: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո դրանցից 4.858 ապրանքատեսակի մասով նախատեսվում է 0 տոկոս մաքսատուրքի կիրարկում,  597 ապրանքատեսակի մասով նախատեսվում է մաքսատուրքի դրույքաչափի իջեցում մինչեւ 0 տոկոս երեք տարի հետո, 2.340 ապրանքատեսակի մասով՝ հինգ տարի հետո, 2.201 ապրանքատեսակի մասով՝ 7 տարի հետո եւ 716 ապրանքատեսակի մասով՝ 10 տարի հետո: Նախատեսված են նաեւ հանումներ 1.517 ապրանքատեսակի մասով:

Նախարարի խոսքով հաշվի առնելով Սինգապուրի առեւտրատնտեսական առանձնահատկությունները՝ բանակցություններն իրականացվել են ինչպես ապրանքների առեւտրի, այնպես էլ ծառայությունների եւ ներդրումների իրականացման մասով: Սինգապուրը համաձայնագրով պարտավորվում է չկիրառել ներմուծման մաքսատուրքեր ԵԱՏՄ ծագում ունեցող բոլոր ապրանքների նկատմամբ:

Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին:

Վահան Քերոբյանը, անդրադառնալով տնտեսական աճի տեմպերին, նշել է, որ 2022 թվականին էական աճ է գրանցվել ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության մեջ, մոտավորապես 70 տոկոսով աճել է արտաքին առեւտրաշրջանառությունը: 3 երկրի հետ 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն է գրանցվել. ՌԴ-ի հետ՝ 5 միլիարդից ավելի, հաջորդը Չինաստանն ու ԱՄԷ-ն են:

Հարցուպատասխանի եւ ելույթների ընթացքում անդրադարձ է եղել արտաքին առեւտրի աճի միտումներին, արտահանման բլոկում տեղական արտադրության ապրանքատեսակներին, վերաարտադրմանը, համաձայնագրի տնտեսական նշանակությանը, Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ տնտեսական հետաքրքրությանը եւ այլ խնդիրների:

Վահան Քերոբյանը պարզաբանել է, որ անհրաժեշտ վերլուծություն կկատարվի, որպեսզի տեղական ընկերությունները տեղեկացված լինեն, թե որ ապրանքատեսակների մասով Հայաստանը կարող է մրցունակ լինել Սինգապուր արտահանումների մասով: Որպես երկկողմ համագործակցության կարեւոր ուղղություններ՝ նախարարն առաջնային դիտարկել է տեխնոլոգիական համագործակցությունն ու ներդրումների ներգրավումը:

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Ալեքսեյ Սանդիկովը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am